Սուրբ Հովհաննես եկեղեցի, հայկական միջնադարյան կրոնական կառույց այժմյան Իրանի Սոհրոլ քաղաքում՝ Արևելյան Ադրբեջանի Շաբեստար մարզում։
Կառուցվել է 5-ից 6-րդ դարերում։
1840 թվականին հայկական եկեղեցին վերանորոգել է ռուս գեներալ Սամսոն Մակինցևը (հայտնի է նաև Սամսոն-Խան անունով)։
Նիժնի Նովգորոդի դրագունյան գնդի նախկին վախմիստր, պարսկական բանակի գեներալ Սամսոն-Խանը Իրանում ծառայության է անցել Քաջարների դինաստիայի օրոք:
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու լուսանկարը, որն արել է Ֆարզին Իզադուստ Դարը, հաղթել է «Wiki Loves Monuments-2020» հեղինակավոր լուսանկարչական մրցույթում:
Վանքը լուսանկարվել է ձնաբքի հաջորդ օրը։
Ժյուրիի անդամներից մեկին հիացրել է սպիտակ ձյան ֆոնին պատկերված եկեղեցին, այն կարծես սավառնում է «գրավիտացիոն դաշտում»։
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից
Լուսանկարը՝ Farzin Izaddoust dar, CC BY-SA 4.0 <https://creativecommons.org/licenses/by-sa/4.0>, via Wikimedia Commons